Ծնվել է բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանի որդին

Վախթանգ Դարչինյանն ու Ջավահիր Եղիկյանն ամուսնացել էին նախորդ տարվա հոկտեմբերի 1-ին։ Առաջնեկին անվանել են Ջավահիրի ցանկությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Ծնվել է աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանի և նրա կնոջ` Ջավահիր Եղիկյանի որդին։ Տեղեկանում ենք Վիկ Դարչինյանի ֆեյսբուքյան էջում արված գրառումից։

«Ջավահիրի ցանկությամբ երեխային անվանել են հոր՝ Վախթանգ Դարչինյանի երկրորդ անունով՝ Վիկ»,–նշված է գրառման մեջ։

Հայտնի է` քանի երեխա է ծնվել 2020-ին Հայաստանում և որ անուններն են տարածված եղել

Հիշեցնենք, որ Վախթանգ Դարչինյանն ու Ջավահիր Եղիկյանն ամուսնացել են 2020 թվականի հոկտեմբերի 1-ին։ Պատերազմի պատճառով հարսանյաց տոնակատարությունը չեղարկվել էր, և զույգը միայն պսակադրվել էր եկեղեցում և գրանցվել զագսում։

Նշենք, որ սա Վիկ Դարչինյանի երկրորդ ամուսնությունն է։ Նախկին կինն ազգությամբ ռուս էր։ Նրանք ունեն 2 որդի։

Ծնվել է Յանա Եգորյանի առաջնեկը. լուսանկար