ՍԴ–ն հայտնել է` երբ կքննի ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումները

Քաղաքական 4 ուժերի ներկայացրած դիմումների քննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով, այսինքն` նիստը բաց է լինելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Հունիսի 20-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին քաղաքական 4 ուժերի ներկայացրած դիմումների քննությունը Սահմանադրական դատարանում տեղի կունենա հուլիսի 9-ին, ժամը 11:00-ին: Տեղեկանում են ՍԴ պաշտոնական կայքից։

Մեր ընտրությունները նման են Տունգուսկայի երկնաքարի առեղծվածին` իրարամերժ վարկածներով լի

Միաժամանակ, ՍԴ–ն որոշում է կայացրել «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումները միավորել և քննել դատարանի նույն նիստում:

Միավորված գործի դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով, այսինքն` նիստը բաց է լինելու։

Որպես պատասխանող կողմ` դատավարությանը կներգրավվի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, դատախազությունը, ոստիկանությունը, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

Հիշեցնենք, որ քաղաքական 4 ուժերը վիճարկել էին ընտրությունների արդյունքները` հուլիսի 2-ին ՍԴ ներկայացված դիմումներով։ Նրանք պահանջում են կա՛մ ընտրության արդյունքները թողնել անփոփոխ, կա՛մ անվավեր ճանաչել դրանք, կա՛մ անվավեր ճանաչել և սահմանել մանդատների ճանաչման նոր կարգ, կա՛մ անվավեր ճանաչել և նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։

Ռոբերտ Քոչարյանը մեկուկես տարուց նոր խորհրդարանական ընտրություններ է կանխատեսում

Հավելենք, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները։