Ռուս ականանետորդները մի շարք առաջադրանքներ են մշակել Արցախում

Մարտական պատրաստության պարապմունքներին ներգրավվել է ռուսական խաղաղապահ զորակազմի շուրջ 50 զինծառայող:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ստորաբաժանումների ականանետային հաշվարկները մի շարք ուսումնական խնդիրներ են մշակել՝ խաղաղապահ ստորաբաժանումների նախապատրաստման ծրագրին համապատասխան։ Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

Նպատակ ունեինք Արցախում հետպատերազմյան տրամադրությունը փոխելու. Արտակ Բեգլարյան

Զինծառայողները կատարելագործել են ականանետերը մարտական և արշավային վիճակի բերելու հմտությունները: Բացի այդ, հրետանավորները մշակել են կրակի վարման ընթացքում հաշվարկների ներդաշնակությունն ու արագությունը, թիրախառումը ըստ կոորդինատների:

«Մարտական պատրաստությունն ամեն օր անցկացվում է հենց դիրքի բազայում։ Դրա համար կառուցված է սեփական ուսումնանյութական բազան, որտեղ հնարավոր է անցկացնել կրակային, ինժեներական, նաև տեղագրական պատրաստություն»,-հայտնել է դիտորդական կետի հրամանատար Ալեքսանդր Բելոուսովը։

Ընդհանուր առմամբ մարտական պատրաստության պարապմունքներին ներգրավվել է ռուսական խաղաղապահ զորակազմի շուրջ 50 զինծառայող:

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Արցախցի մարզիկը մուայթայի միջազգային առաջնությունում հաղթել է ադրբեջանցուն

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով: