ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Եվրոպայի 2020 թվականի առաջնության մամուլի ծառայությունը հրապարակել է այն գնդակի լուսանկարը, որով կանցկացվեն Եվրո-2020-ի վերջին` կիսաեզրափակիչ ու եզրափակիչ խաղերը:
Գնդակի հիմնական գույնը արծաթագույնն է` զարդարված կարմիր, կապույտ, վարդագույն և սև նախշերով: Գնդակն արտադրվել է գերմանական Аdidas ընկերությունում:
Գնդակին տրվել է Uniforia Finale անունը, որի առաջին բառը բաղկացած unity (միություն) և euphoria (էյֆորիա) բառերից։ Իսկ երկրորդը` Finale–ն նշանակում է «եզրափակիչ»։
Գնդակի վրա պատկերված են լոնդոնյան խորհրդանիշեր, քանի որ մրցաշարի երեք վճռորոշ հանդիպումները տեղի են ունենալու հենց Լոնդոնում:
«Գնդակին լրացուցիչ մանրամասներ են ավելացվել, որպեսզի մատնանշվեն մրցաշարի վերջին երեք հանդիպումների տեղն ու նշանակությունը, միևնույն ժամանակ ապահովելով, որ գնդակը խաղադաշտում առանձնանա»,- ասվում է ՈՒԵՖԱ-ի հաղորդագրության մեջ:
Եթե «Սպուտնիկով» ես պատվաստվել, Եվրոպայում ֆուտբոլ դիտելու իրավունք չունես. ի՞նչ անել
Եվրո-2020-ի կիսաեզրափակիչում հուլիսի 6-ին կմրցեն Իտալիան ու Իսպանիան, հուլիսի 7-ին` Անգլիան ու Դանիան։ Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին: