ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik.Հայաստանի 1403 դպրոցներից 128-ը չունի կոյուղացման հնարավորություն: Տեղեկությունը հրապարակվել է ՅՈւՆԻՍԵՖ-ի և ԱՀԿ-ի զեկույցում։
«Այս դպրոցներում սովորում է մոտ 11 900 երեխա, և աշխատում են 1500-ից ավելի ուսուցիչներ: Հայաստանի դպրոցներից 70-ում բացակայում է ջրամատակարարումը, այսինքն՝ մոտ 4400 երեխա և ավելի քան 640 ուսուցիչ չունեն ջրի հասանելիություն դպրոցում կամ տարածքում»,–նշված է զեկույցում։
Բացի այդ, համաձայն ԱՀԿ-ի և ՅՈւՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի՝ աշխարհում միլիարդավոր մարդիկ 2030 թ.-ից հնարավորություն չեն ունենա օգտվելու մաքուր ջրից և սանիտարահիգիենիկ պայմաններից, եթե առաջընթացի մակարդակը չքառապատկվի։
Նշվում է, որ համավարակի սկզբից աշխարհում 10-ից 3-ը չի կարողացել ձեռքերը օճառով և ջրով լվանալ իր տանը։
Հազվագյուտ երաժշտական գործիքների դասարանները կկրճատվե՞ն. բյուջեում մշակույթի համար փող չկա
Սակայն 2016-2020թթ. ընթացքում մաքուր ջուր ունեցող բնակչության թիվն աշխարհում 70 տոկոսից դարձել է 74, անվտանգ կառավարվող սանիտարահիգիենիկ ծառայություններն աճել են 47 տոկոսից մինչև 54, իսկ լվացարաններից, օճառից և ջրից օգտվողների թիվը 67 տոկոսից դարձել է 71 տոկոս:
Մենք չինական տաբատներից ենք «դուրս եկել», կամ հայերի բացահայտած Չինաստանը