«Հարավկովկասյան երկաթուղին» խորհրդատվություն կտրամադրի Վրաստան մեկնող ուղևորներին

Կորոնավիրուսի պայմաններում սահմանների հատման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության պաշտոնական կայքում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը խորհրդատվություն կտրամադրի Վրաստան մեկնող գնացքների ուղևորներին։ Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։

Ճանապարհորդիր USB–ով. Ռուսաստանից Հայաստան նոր երկաթուղային վագոններ են բերվել

Նշվում է, որ հունիսի 30-ից Երևանի երկաթուղային կայարանում գործում է Վրաստան մուտք գործող քաղաքացիների գրանցման հարցերով «տեղեկատվական սեղան»: «Ադմինիստրատորը Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի ուղևորներին կօգնի գրանցվել հարևան երկիր մեկնող օտարերկրացիների համար նախատեսված հատուկ հավելվածում»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ներկա պահին գործող կարգի համաձայն` Վրաստան կարող են մուտք գործել այն քաղաքացիները, ովքեր ներկայացրել են կորոնավիրուսի (COVID-19) բացասական PCR ախտորոշումը հաստատող թեստի սերտիֆիկատ, որն արված է առավելագույնը 72 ժամ առաջ: Մուտք գործելուց հետո երրորդ օրը բոլոր օտարերկրյա քաղաքացիները պետք է սեփական հաշվին անցնեն PCR թեստավորում: Բացասական թեստը պարտադիր է նաև Հայաստան մուտք գործելու համար:

Լենինի նման` «պլոմբած» վագոնով․ Սկակովը խոսել է Սյունիքի «ճանապարհային միջանցքի» մասին

Կորոնավիրուսի պայմաններում սահմանների հատման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության պաշտոնական կայքում: