Երեք բառով. Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Սահմանադրության օրվա առթիվ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր շնորհավորանքը հրապարակել է Facebook-ի իր էջում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է հայ ժողովրդին Սահմանադրության օրվա առթիվ: Իր շնորհավորանքը Քոչարյանը տեղադրել է Facebook-ում։

«Շնորհավոր Սահմանադրության օրը»,– գրել է ՀՀ նախկին նախագահը:

Սահմանադրությունը պետք է համապատասխանի օրվա մարտահրավերներին. ՀՀ նախագահն ուղերձ է հղել

1995 թվականի հենց այս օրը` հուլիսի 5-ին, հանրաքվեի արդյունքում ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը։ Մինչ այդ հիմնական էին համարվում «Հանրապետության նախագահի մասին» ու «Գերագույն խորհրդի մասին» օրենքները։

Հիշեցնենք, որ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձել է պետական տոն՝ Սահմանադրության օր, իսկ 2013-ին հուլիսի 4-ի կառավարության նիստում ընդունվեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին որոշումը, ըստ որի` հուլիսի 5-ն այսուհետ նաև պետական խորհրդանիշերի`դրոշի, զինանշանի և օրհներգի օրն է։

Պիտի առաջնորդվել «կտրելուց առաջ յոթ անգամ չափելու» սկզբունքով. Փաշինյանը ուղերձ է հղել