Բաքվի դատարանում շարունակվում է 13 հայ ռազմագերիների դատավարությունը

Ըստ ներկայացված մեղադրանքների` նրանց սպառնում է 14-20 տարվա կամ ցմահ ազատազրկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն այսօր շարունակում է 13 հայ գերիների դատավարությունը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

Նշվում է, որ ամբաստանյալների կարգավիճակում են Ռաֆիկ  Ռոբերտի Կարապետյանը, Գուրգեն Հովհաննեսի Ղոլայանը, Հրայր Սերյոժայի Թադևոսյանը, Վաղարշակ Մերուժանի Մալոյանը, Սասուն Սեյրանի Եղիազարյանը, Արսեն Արայիկի Վարդանյանը, Վահագն Էդիկի Բախրիկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Արմեն Վազգենի Դիլանյանը, Մանուկ Հովհաննեսի Մարտոնյանը, Մելս Կարապետի Անբարդանյանը, Անդրանիկ Վազգենի Միքայելյանը և Ֆելիքս Արշակի Գրիգորյանը:

«Գնահատում եմ ռուսական կողմի միջնորդությունը». ԵԱՀԿ նախագահը` հայ գերիների վերադարձի մասին

Ըստ մեղադրանքի ՝ ամբաստանյալները, «ապօրինաբար ձեռք բերելով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր, ստեղծել են ապօրինի զինված կազմավորում»: 2020թ.նոյեմբերի 17-ին, հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո, 13 հոգուց բաղկացած զինված խումբը «ապօրինի» հատել է Ադրբեջանի պետական սահմանը և դիրքավորվել  Հադրութ շրջանի անտառային հատվածում։

Ըստ ներկայացված մեղադրանքների` նրանց սպառնում է 14-20 տարվա կամ ցմահ ազատազրկում։

Հայ գերիները ցուցմունք են տալիս դատավոր Ազադ Մեջիդովի նախագահությամբ ընթացող նիստում:

Հիշեցնենք` ավելի վաղ Ադրբեջանում ավարտվել էր 14 հայ ռազմագերիների դատավարությունը, որոնց այդ երկրի իշխանությունը «դիվերսանտ» է որակել։ Հրաչյա Ավագյանը և Գեղամ Սերոբյանը դատապարտել էին  4 տարվա, մյուսներին ՝ 6 ամսվա ազատազրկման:

Ռուստամ Մուրադովը հայ գերիների նոր խմբի վերադարձից հետո հանդես է եկել հայտարարությամբ

Նրանց նախապես առաջադրված բոլոր մյուս մեղադրանքները դատավարության ընթացքում հանվել են:

Նախապես հայ ռազմագերիներին մեղադրանք էր առաջադրվել «ահաբեկչության», «ապօրինի զենք-զինամթերքի», «սահմանի ապօրինի հատելու» հոդվածներով:

Հուլիսի 3–ին 6 ամիս դատապարտված գերիներից 15–ը վերադարձան Հայաստան։