ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Իսրայելում գործարկել են աշխարհում արհեստական մսի աճեցման առաջին արդյունաբերական հոսքագիծը։ Ամերիկյան վերլուծական Bloomberg գործակալությունը հայտնում է, որ Future Meat Technologies ընկերությունը խոստանում է օրական 500 կգ սինթետիկ միս արտադրել. սա պետք է բավարարի 3000 համբուրգերներ պատրաստելու համար։
Ինչպես նշում են իսրայելական սթարթափի մասնագետները, նոր մեթոդը մեծ տարածքներ չի պահանջում, ինչպես նաև թույլ է տալիս տնտեսել ջուրը, ինչն անհրաժեշտ ռեսուրս է ավանդական անասնաբուծության համար։
Future Meat Technologies–ի մսի մեկ այլ առավելությունն այն է, որ արտադրությունը 20 անգամ ավելի արագ է, քան կենդանիների բուծումն ու սպանդը։
Մեզ կօգնեն քայլել և ուրիշ կարագ ուտել. Բաշկիրիան առաջարկներ ունի Հայաստանին