Շանթ Խաչատրյանը դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

Հայ ըմբիշը 32 վայրկյանում հաղթել էր սփոփիչ գոտեմարտում և իրավունք վաստակել գոտեմարտելու բրոնզե մեդալի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. 67 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Շանթ Խաչատրյանը դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, հայտնում է armsport.am-ը։

Ինչպես Լյովա Գևորգյանը ջախջախեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ չեմպիոն. տեսանյութ

Բրոնզե մեդալի համար պայքարում Շանթ Խաչատրյանը 10-1 հաշվով հաղթել է Լիտվայի ներկայացուցչին։

Խաչատրյանը մեկնարկային երկու գեղեցիկ հաղթանակ տանելուց հետո, քառորդ եզրափակչում ցավալի պարտություն էր կրել Թուրքիայի ներկայացուցչից՝ 5-5 ավարտելով գոտեմարտը։ Այնուհետև, հայ ըմբիշը 32 վայրկյանում հաղթել էր սփոփիչ գոտեմարտում և իրավունք վաստակել գոտեմարտելու բրոնզե մեդալի համար։