Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել Կասպից ծովի ադրբեջանական հատվածում

Որոշ տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Բուլլա կղզու հին էստակադայի վրա։ Առայժմ պաշտոնական մեկնաբանություններ չկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. Կասպից ծովի ադրբեջանական հատվածում այրվում է նավթ արդյունահանող հարթակ, հրդեհը բռնկվել է պայթյունից հետո, ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։

Ադրբեջանի ԱԻՆ–ը 2 օր է` չի կարողանում մարել Ֆիզուլիում բռնկված անտառային հրդեհը. տեսանյութ

Գործակալության տեղեկացմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել «Ումիդ» հարթակի մոտակայքում։ Որոշ տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Բուլլա կղզու հին էստակադայի վրա։

ՌԻԱ Նովոստին առայժմ պաշտոնական մեկնաբանություններ չի ստացել։