Կենդանիների մոտ սիբիրյան խոցի նոր դեպքեր չկան. ՀՀ ամենամեծ անասնաշուկան վերահսկվում է

Սննդամթերքի անվտանգության Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները շրջայց են կատարել Մարտունու անասնաշուկայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Մարտունու տարածաշրջանում գտնվող երկրի ամենամեծ անասնաշուկայում սիբիրյան խոցով հիվանդ կենդանիներ չեն հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՍԱՏՄ-ն` ֆեյսբուքյան էջում գրառում կատարելով և հավելելով, որ առավոտյան սննդամթերքի անվտանգության Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները շրջայց են կատարել անասնաշուկայում։

Սիբիրյան խոց է հայտնաբերվել Շիրակի 5 բնակչի մոտ. նրանք հոսպիտալացվել են

«Հատկապես ուշադրություն է դարձվել, որ բացառվի անասնաշուկա կենդանիների մուտքը Գեղարքունիքի մարզի Վանևան և Տորֆավան գյուղերից, որտեղ վերջերս կենդանիների մոտ սիբիրախտ էր հայտնաբերվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Մարտունու անասնաշուկան ՍԱՏՄ հսկողության տակ է։

Հիշեցնենք` օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Վանևան և Տորֆավան համայնքների 3 բնակչի մոտ սիբիրյան խոց էր ախտորոշվել։

Նախնական կասկածներով` վարակը տարածվել է հիվանդ անասունի մսից։ Ի դեպ, անկած անասունին բնակիչները մորթել ու վաճառել են գյուղում` չկասկածելով, որ սիբիրյան խոց է, այդ իսկ պատճառով տուժածների մեջ եղել են ինչպես մորթը կատարած, այնպես էլ միսը գնած գյուղաբնակներ:

Կենդանիների մոտ սիբիրյան խոցի նոր դեպքեր չկան. ՀՀ ամենամեծ անասնաշուկան վերահսկվում է

Բացի այդ, Շիրակի մարզի Իսահակյան համայնքում էլ 5 բնակչի մոտ էր հայտնաբերվել սիբիրյան խոց։

Իսահակյան գյուղի անասնաբույժն ինքնասպան է եղել. այդտեղ սիբիրյան խոց էր հայտնաբերվել