Հռոմի պապը հիվանդանոցում է. նրան կվիրահատեն

Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Ֆրանցիսկոս պապի վիրահատությունից հետո մանրամասներ կհայտնեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը տեղափոխվել է «Ջեմելի» հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սուրբ աթոռի մամուլի ծառայությանն ու հավելելով, որ Հռոմի պապը պլանային վիրահատության կենթարկվի։

Արամ Առաջին կաթողիկոսը Հռոմի պապին խնդրել է օգնել գերիների վերադարձի հարցում

Ֆրանցիսկոս պապը վիրահատական միջամտության կենթարկվի աղիների շրջանում ստենոզի հետ կապված։

Նշվում է նաև, որ վիրահատությունից հետ մանրամասներ կհայտնեն։

Ֆրանցիսկոս պապը 84 տարեկան է։