Գերիների վերադարձն ու Մուտիի այցը ՀՀ. շաբաթվա իրադարձությունները` լուսանկարներով

Sputnik

Ընթացիկ շաբաթը հարուստ էր իրադարձություններով, որոնք չեն վրիպել Sputnik Արմենիայի տեսադաշտից։

Ինչպես է «Էրեբունի» օդանավակայան ժամանում 15 հայ ռազմագերիների խումբը. հուզիչ լուսանկարներ

Այս շաբաթ երկու տարբեր վայրերում հիշարժան ճամբարներ էին կազմակերպվել. հռչակավոր աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի թոռնուհիները Բյուրականի աստղադիտարանում ամառային մաթեմատիկական ճամբար էին կազմակերպել արցախցի և վարդենիսցի դպրոցականների համար: Իսկ, ահա, Հանքավանում էլ «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկայի պիլոտային ծրագրի շրջանակներում 100 դպրոցական 11 օր զինվորի կյանքով էր ապրում` սովորելով կրակել, ականապատել, ականազերծել, ապրել վրանային ավանում, առաջին բուժօգնություն ցույց տալ, կողմնորոշվել տեղանքում...

Այս շաբաթվա ընթացքում Ռուսական արվեստի թանգարանում ցուցադրվում էր ռուս մեծ նկարիչ Միխայիլ Վրուբելի գործերը. թանգարանն առաջին անգամ Հայաստանում մեկ հարկի տակ է հավաքել հեղինակի բոլոր աշխատանքները, որոնք գտնվում են մեր երկրում:

Հետընտրական կրքեր, հին ու նոր խնդիրներ. անցնող շաբաթը` լուսանկարներով

Ընթացիկ շաբաթն առանձնանում էր նրանով, որ Հայաստան է ժամանել դիրիժոր Ռիկարդո Մուտին, որը Լուիջի Քերուբինիի անվան իտալական երիտասարդական նվագախմբի հետ միասին համերգով է հանդես եկել։ Նրա ղեկավարմամբ հնչել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Քավարան» ստեղծագործությունը՝ Դանթեի «Աստվածային կատակերգության» մոտիվներով:

Շաբաթն ամփոփվեց ամենասպասված լուրով` 15 հայ գերիներ վերադարձան հայրենիք։ Sputnik Արմենիան բացառիկ կադրեր է արձանագրել։

1 / 8
Ամառային մաթեմատիկական դպրոցի փակումը Բյուրականի աստղադիտարանում
2 / 8
Դպրոցականների ռազմամարզական ճամբար Հանքավանում
3 / 8
Պառկելատեղեր լողավազանի մոտ
4 / 8
Մ. Վրուբելի ցուցահանդեսը Ռուսական արվեստի թանգարանում
5 / 8
Իտալացի դիրիժոր Ռիկարդո Մուտին «Զվարթնոց» օդանավակայանում
6 / 8
Հայ ռազմագերիների դիմավորումը «Էրեբունի» օդանավակայանում
7 / 8
Հայ գերիները Բաքվից հայրենիք են վերադարձել գեներալ Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ
8 / 8
Հայ ռազմագերիների դիմավորումը «Էրեբունի» օդանավակայանում