Ավտովթար Տավուշի մարզում. մեքենան 200 մետր գլորվելով` հայտնվել է ձորում

Ներքին Կարմրաղբյուր գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Տավուշի մարզում այսօր ավտովթար է տեղի ունեցել. մեքենան 200 մետր գլորվելով` հայտնվել ձորում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Ավտովթար Կոտայքի մարզում. 20 և 84–ամյա վարորդները հիվանդանոց են տեղափոխվել

Վթարը տեղի է ունեցել ժամը 16:00-ի սահմաններում. Nissan Teana մակնիշի ավտոմեքենան, Ներքին Կարմրաղբյուր գյուղի վարչական տարածքում գտնվող «Շառունց» կոչվող հանդամասում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։

Ավտոմեքենայում գտնվող 38-ամյա Ա. Բ.-ն, 33-ամյա Ա. Ե.-ն ու 25-ամյա Ա. Օ.-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Բերդ քաղաքի «Բերդի բժշկական կենտրոն»:

Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Երևանում կարիճը խայթել է վարորդի ոտքը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, վիրավորներ կան