ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Արմավիրի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել. գյուղերից մեկում քաղաքացին ինքնասպան է եղել. գրում է shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու քննիչները հուլիսի 3-ին Արմավիրի գյուղերից մեկի տան լոգարանի առաստաղից՝ հակի թելով կախված, հայտնաբերել են նույն տան բնակիչ, 30-ամյա Արմեն Մ.-ի դին:
Իսահակյան գյուղի անասնաբույժն ինքնասպան է եղել. այդտեղ սիբիրյան խոց էր հայտնաբերվել
Դատաբժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: