ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. Աբովյան քաղաքի Գ.Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի կենտրոնի շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ահազանգը Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է հուլիսի 4-ին, ժամը 05:54-ին։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Հրշեջներին հաջողվել է մարել Խոսրովի անտառում շուրջ 2 օր շարունակվող հրդեհը
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։50-ին, մարվել՝ 07։20-ին։ Այրվել են շոգեբաղնիքի (մոտ 7 քմ) ներքին հարդարանքը և նախասրահը (մոտ 40 քմ)՝ գույքով։