Խոշոր վթար Տավուշում․ կան վիրավորներ

Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը հարվածել է ճանապարհին տեղադրված արագաչափ սարքին ու տապալել այն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik․ Այսօր` հուլիսի 3–ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamhyan.com-ը։

Երևանում կարիճը խայթել է վարորդի ոտքը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, վիրավորներ կան

Կայքի տեղեկություններով՝ ժամը 18:20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 99 կմ հատվածում բախվել են Opel Astra և Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն:

Բախումից հետո «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին տեղադրված արագաչափ սարքին, տապալել այն։ Արագաչափը ջարդվել է, մեքենան հայտնվել դաշտում:

Հետաքննություն է կատարվում վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ոստիկանությունը պարզում է նաև վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Սևանի ճանապարհին վթարի է ենթարկվել կին վարորդի Nissan Tiida–ն. 4 երեխա հիվանդանոցում են