ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik․ Արցախի հարավային շրջաններում՝ Վարանդայում (Ֆիզուլի) և Ջրականում (Ջաբրայիլ) այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Նախնական տվյալներով նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են (ժամկետային զինծառայողներ, կամավորներ, պահեստազորայիններ)»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հայտնաբերված աճյունների ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Ադրբեջանի տիրապետության տակ անցած արցախյան տարածքներից 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում տարհանվել են ռազմագործողությունների մասնակից և քաղաքացիական անձանց 1595 աճյուն։
«Փոխում ենք համակարգը, բայց մարդուն փոխելը հեշտ չէ». Փաշինյանը` աճյունների դեպքի մասին