Ռուս խաղաղապահները ինտերակտիվ դաս են անցկացրել Արցախի դպրոցական ճամբարում

Սակրավորները ցույց են տվել, ինչպես է տեղի ունենում տարածքների ականազերծումը, ինչպես է աշխատում ականորսիչը, ինչպես նաև հանդերձանք են տվել` փորձելու և իրենց իսկական խաղաղապահ զգալու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ԼՂ Ասկերանի շրջանի վարչակազմը ռուս խաղաղապահներին հրավիրել է դպրոցական ճամբար` «Խաղաղապահի դաս» ուսուցողական ակցիան անցկացնելու համար։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ռուս խաղաղապահներն Արցախում մարդասիրական օգնություն են հասցրել բազմազավակ ընտանիքներին

Նշվում է, որ դասընթացի ժամանակ զինվորականները երեխաներին պատմել են խաղաղապահ ստորաբաժանումների գլխավոր խնդիրների և Ռուսաստանում ու աշխարհում խաղաղապահ ուժերի ստեղծման պատմության մասին։

Երեխաներին բացատրել են, որ պայթյունավտանգ առարկաների մեծ քանակության պատճառով վտանգավոր է գտնվել այն շրջաններում, որտեղ ավելի վաղ մարտական գործողություններ են ընթացել, ինչպես նաև պատմել են առաջին բուժօգնություն ցուցաբերելու ձևերի մասին։

Սակրավորները ցույց են տվել, ինչպես է տեղի ունենում տարածքների ականազերծումը, ինչպես է աշխատում ականորսիչը, ինչպես նաև հանդերձանք են տվել` փորձելու և իրենց իսկական խաղաղապահ զգալու համար։

Նշենք, որ ԼՂ տարածքում խաղաղապահ խնդիրների կատարման ընթացքում ռուս զինծառայողներն ավելի քան 60 անգամ հյուր են գնացել երեխաներին պատմության վերաբերյալ ինտերակտիվ դասերի, հայրենասիրական ակցիաների և թեմատիկ ստեղծագործական երեկոների անցկացման համար։ Ընդհանուր առմամբ, այդ միջոցառումներին մասնակցել են ավելի քան 5500 դպրոցական և ուսանող։

Մեծ խնդիրներ կան. խաղաղապահներն օգնել են վերականգնել էլեկտրամատակարարումը Մարտունիում

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցինլ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: