Ջաջուռում հովիվներ են կայծակնահարվել. նրանք հիվանդանոցում են կոտրվածքներով ու այրվածքներով

Տղամարդկանցից մեկը 45 տարեկան է, մյուսը` 58։ Նրանցից մեկի վիճակը միջին ծանրության է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik․ Այսօր` հուլիսի 3-ին, ժամը 18:00 սահմաններում, Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում կայծակնահարության դեպք է եղել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրուց։

Ողբերգական դեպք Վայոց Ձորում. կայծակի հարվածից 59-ամյա տղամարդ է մահացել

Կայծակի հետևանքով ստացված վերքերով Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել 1976 և 1963 թթ. ծնված երկու տղամարդ: Նրանք, ըստ տեղեկությունների, հովիվներ են:

«1963 թվականին ծնվածի մոտ քթոսկրի կոտրվածք է արձանագրվել, նրա վիճակը միջին ծանրության է։ Ամենայն հավանականությամբ` նա վերքերը ստացել է կայծակի ալիքի հարվածից, իսկ 1976 թվականին ծնված տղամարդու մոտ բացի կայծակի ալիքի հարվածից առաջացած վերքերից, կան նաև այրվածքներ»,–Sputnik Արմենիային տեղեկացրել է Գյումրու ԲԿ–ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։

Նա հավելել է, որ այս պահին տուժածները գտնվում են հետազոտման փուլում:

Ողբերգական դեպք Շիրակի մարզում. կայծակի հարվածից մարդ է մահացել