ՌԱԴԻՈ

Ինչո՞ւ են Իրանում սկսել հաճախ խոսել «3 + 3» ձևաչափի մասին. մեկնաբանում է իրանագետը

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Ադրբեջանում Իրանի դեսպանի հայտարարության և ճանապարհային ապաշրջափակման հարցում Իրանի դիրքորոշման մասին։
Sputnik

 

Ինչո՞ւ են Իրանում սկսել հաճախ խոսել «3 + 3» ձևաչափի մասին. մեկնաբանում է իրանագետը

Ոչ միայն պաշտոնյաները, այլ նաև վերլուծաբանները Իրանում սկսել են ավելի հաճախ խոսել «3+3» ձևաչափի մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը։

Ալիևը բացատրել է, թե ինչու է «Զանգեզուրի միջանցքը» քննարկվում Ռուսաստանի հետ

«Իրանական ակտիվությունը ցույց է տալիս, որ այդ ձևաչափի  կայացման առումով տեղաշարժ կա, իսկ ձևաչափը պտտվում է ադրբեջանա-թուրքական եզրաբանությամբ։ Ինչու ոչ` հայկական կողմի հայտարարություններում էլ է նկատվում հաղորդակցման ուղիների ապաշրջափակման թեման»,- ասաց նա։

Նրա խոսքով` ենթադրաբար ընթանում են գործընթացներ, որոնք տեսանելի չեն հասարակության համար։ Հատկապես վերջին շրջանում ադրբեջանական մամուլում հաճախ ենք հանդիպում պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակով հնչած հայտարարություններ այն մասին, որ ադրբեջանական կողմը սպասում էր Հայաստանում ընտրությունների ավարտին և այս փուլում շատ ավելի մեծ ջանքեր է գործադրելու «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը կյանքի կոչելու համար։

«Տեսնում ենք, թե ինչպիսի ինտենսիվությամբ են իրենք աշխատում այս ուղղությամբ, կազմակերպում են միջազգային ֆորումներ, այդ թվում նաև առցանց ձևաչափով` ներգրավելով նաև միջինասիական, եվրոպական երկրներին, ԱՄՆ նախկին դեսպաններին, որոնք աշխատել են Ադրբեջանի Հանրապետությունում և քննարկում «Զանգեզուրի միջանցքի» թեման»,- նշեց իրանագետը։

Տոնոյանի կարծիքով` Իրանում «3+3» ձևաչափի շուրջ քննարկումները պայմանավորված են տարածաշրջանային գործընթացներից դուրս չմնալու գործոնով։ Չնայած` ԻԻՀ մերձիշխանական և իշխանությունների հետ առնչվող փորձագիտական կենտրոնները չեն դադարում խոսել այդ միջանցքի բացասական հետևանքների մասին։ 

Լավրովի կողմից Զանգեզուրի միջանցքին անդրադարձը մեսիջ է Ադրբեջանին և Թուրքիային. Դանիելյան

Նրանք նշում են, որ այն նախևառաջ սպառնալիք է հայ-իրանական ուղիղ հաղորդակցությանը, երկրորդ`Իրանին զրկում է Ադրբեջանին կախվածության մեջ պահող լծակներից մեկից (խոսքը վերաբերում է Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ցամաքային ճանապարհին), և երրորդ`այդ ճանապարհով ապահովվում է ադրբեջանա-թուրքական ուղիղ կապ, էլ ավելի է մեծանում Թուրքիայի տնտեսական ակտիվությունն Ադրբեջանի տարածքում, ինչպես նաև իրականանում է պանթյուրքական կապի ապահովման գաղափարական թեզը։

Նշենք, որ Ադրբեջանում Իրանի դեսպան Աբաս Մուսավին ավելի վաղ հայտարարել էր, որ որ Իրանը պատրաստ է աջակցել «3+3» ձևաչափին` պայմանով, որ տարածքային փոփոխություններ չլինեն, այսինքն` հաղորդակցման ուղիների ապաշրջափակման պարագայում այդ ճանապարհը կամ միջանցքը շարունակի մնալ Հայաստանի վերահսկողության տակ։

Լենինի նման` «պլոմբած» վագոնով․ Սկակովը խոսել է Սյունիքի «ճանապարհային միջանցքի» մասին