Գերիների 15–հոգանոց խումբը Բաքվից հասավ Երևան. տեսանյութ

Գերիները վերադառնում են ռուսական կողմի և Արցախի ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի անմիջական ջանքերի շնորհիվ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik․ 15 հայ ռազմագերիներ տեղափոխող ինքնաթիռը րոպեներ առաջ վայրէջք է կատարել Երևանում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Ադրբեջանը պատրաստ է վերադարձնել հայ գերիներին, բայց շատ կեղտոտ նախապայմանով. Զոհրաբյան

Գերիներն Ադրբեջանից վերադարձել են Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի անմիջական ջանքերի շնորհիվ:

Գերիների փոխարեն հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել Արցախի հարավային շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։ Դրանք այն տարածքներն են, որոնք պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել։

Հայաստան վերադարձած ռազմագերիների նոր խմբի մեջ են այն 12 զինծառայողները, որոնք 44-օրյա պատերազմից ավարտից հետո գերեվարվել են Արցախի Խծաբերդ գյուղում։

Հայտնի են Ադրբեջանից Հայաստան վերադարձող 15 ռազմագերիներից 12–ի անունները

Գերիների 15–հոգանոց խումբը Բաքվից հասավ Երևան. տեսանյութ

Նախօրերեին գերեվարված զինծառայողներից 12-ին ադրբեջանական դատարանը դատապարտվեց 6 ամսվա, 2-ին՝ 4 տարվա ազատազրկման՝ իբրև թե «Ադրբեջանի սահմանը ապօրինի հատելու» համար, սակայն նրանք արդարացվել էին առաջադրված այլ հոդվածներով։

Հիշեցնենք՝ հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերիների՝ Ակնայի (Աղդամ) շրջանի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց։

Դրանից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների հաստատված թիվը 60 է, իսկ չճշտված տվյալներով ՝ 110: Ոչ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում շարունակում են մնալ շուրջ 200 հայ ռազմագերիներ:

Հայտնի են նաև Բաքվից Երևան վերադարձող մյուս 3 ռազմագերիների անունները. ամբողջական ցանկ