Բարակ ծածկոցով, կեղտոտ, անխնամ. Գյումրու Ավտոկայան թաղամասում թողել են նորածին տղա երեխայի

Sputnik Արմենիայի տեղեկություններով` տան պարիսպի տակ երեխային նկատել է պատահական անցորդ։ Նա լսել է երեխայի ձայն, մոտեցել ու տեսել է, որ շարժվում է ու անմիջապես ահազանգել ոստիկանություն ու շտապօգնություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik․ Գյումրու Ավտոկայան թաղամասում պարիսպներից մեկի տակ թողել են մի քանի ժամ առաջ ծնված նորածին տղա երեխայի։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրուց։

ՀՀ ոստիկանության Շիրակի բաժանմունքից հայտնեցին, որ լքված երեխայի մասին ահազանգը ստացել են այսօր 10:10–ին: Երեխան հայտնաբերվել է Ավտոկայան թաղամասի Շահումյան փողոցում: Մեկնել է օպերատիվ քննչական խումբ:

Զարհուրելի դեպք Երևանում. մայրն իր նորածին փոքրիկին նետել է աղբարկղը

Ըստ մեր տեղեկությունների` տան պարիսպի տակ երեխային նկատել է պատահական անցորդ։ Նա լսել է երեխայի ձայն, մոտեցել ու տեսել է, որ շարժվում է ու անմիջապես ահազանգել է ոստիկանություն ու շտապօգնություն:

«Շտապ օգնության բրիգադը տեղում տեսել է,որ երեխան կենդանի է, պորտալարը նույնիսկ կտրած չի եղել: Անմիջապես փաթաթել ու տեղափոխել են մանկական հիվանդանոց»,-նշեց Գյումրու Շտապօգնության ծառայության տնօրեն Արթուր Մանուկյանը:

Բարակ ծածկոցով, կեղտոտ, անխնամ. Գյումրու Ավտոկայան թաղամասում թողել են նորածին տղա երեխայի

Այսօր` հուլիսի 3-ին, ժամը 10։30-ի սահմաններում, նորածինը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։ Նրա քաշը 3 կգ 100 գրամ է, հասակը`51 սմ:

Առաջնակի զննումով երեխան սառած է եղել: Բնածին արատ նորածնի մոտ չի հայտնաբերվել:

«Ունեցել է սրտի տոների հազվականություն, ցածր ճնշում: Եղել է կապտակարմրավուն երանգով: Երեխան հասուն նորածին է՝ մի քանի ժամական, ամենաշատը` 6, քանի որ պորտալարը դեռ թաց էր»,-Sputnik Արմենիային ասաց հիվանդանոցի վերակենդանացման բաժնի բժշկուհի Մարգարիտա Հարությունյանը` հավելելով, որ թեև երեխան արատ չունի, բայց ունի բուժման կարիք:

Բարակ ծածկոցով, կեղտոտ, անխնամ. Գյումրու Ավտոկայան թաղամասում թողել են նորածին տղա երեխայի

Երեխան փաթաթված է եղել բարակ ծածկոցով ու մեկ տակաշորով` կեղտոտ ու անխնամ, տակաշորը եղել է հողոտ, պատված խոտի մնացորդներով:

Բարակ ծածկոցով, կեղտոտ, անխնամ. Գյումրու Ավտոկայան թաղամասում թողել են նորածին տղա երեխայի

Հիվանդանոցում անմիջապես կազմակերպվել է երեխայի համապատասխան բուժզննումն ու հետազոտությունները:

Մարգարիտա Հարությունյանը նշեց, որ երեխան կլինի բժիշկների հսկողության տակ, կմնա վերակենդանացման բաժանմունքում այնքան, մինչև վիճակը կարգավորվի: 

Քանի նորածին է գրանցվել բժշկական կազմակերպություններում. նախարարը տվյալներ է ներկայացրել