ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik․ Վանոց Ձորի մարզում կրկին բեզոարյան այծ են որսացել, ձերբակալվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ հուլիսի 2-ին ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ «Հայանտառի» մասնաճյուղերից մեկի տնօրենը Ելփին գյուղի «Արդարազ» կոչվող տարածքում բեզոարյան այծ է որսացել և «ՈւԱԶ» ավտոմեքենայով գնում է դեպի Ելփին։
Ոստիկանության ծառայողները Ելփին բնակավայրի «Զաղա» կոչվող տարածքում փորձել են կանգնեցնել ավտոմեքենան: Հետապնդման ժամանակ վարորդը ավտոմեքենան կայանել է Ելփինի «Քարի տակ» կոչվող վայրում և փորձել դիմել փախուստի:
Եղեգիսում 3 որսորդ Կարմիր գրքի բեզոարյան այծ են սպանել ու մասնատել. ինչ է նրանց սպառնում
«Նշված վայրում կատարված զննությամբ առվի մեջ հայտնաբերվել է որսը։ Դեպքի վայր ներկայացած «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղի տնօրենը հայտնել է, որ բեզոարյան այծը որսացել է «Հայանտառ» ՊՈԱԿ անտառապահներից մեկը: Տնօրենը և անտառապահը բերման են ենթարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի արթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի (Ապօրինի որսը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
«Հայանտառի» մասնաճյուղի տնօրենը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն։
Բացառիկ կադրեր. հայաստանյան լեռներում ցատկոտում են 10-ից ավելի բեզոարյան այծեր