Հայտնի են Ադրբեջանից Հայաստան վերադարձող 15 ռազմագերիներից 12–ի անունները

Վերադարձող 15 ռազմագերիներից 12-ը նախօրեին Բաքվում 6 ամսվա ազատազրկման էին դատապարտվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik․ Բաքվից արդեն Երևան է ուղևորվել ռազմագերիների 15–հոգանոց խումբ բերող ինքնաթիռը։ Sputnik Արմենիային հայտնի են դարձել վերադարձող ռազմագերիներից 12-ի անունները։ Նրանք են` 

1. Հակոբյան Վոլոդյա Գագիկի

2. Ասատրյան Գևորգ Նորայրի

3. Գասպարյան Գոռ Վահրամի

4. Ենգոյան Սիսակ Գրիշայի

5. Կարապետյան Յուրի Տիգրանի

6. Մահտեսյան Էդգար Վաչագանի

7. Մինասյան Արամ Գառնիկի

8. Մինասյան Մկրտիչ Սիմոնի

9. Պետրոսյան Ալբերտ Կամոյի

10. Պողոսյան Արմեն Եղիազարի

11. Սեդրակյան Ռոմիկ Միսակի

12. Սեֆիլյան Կամո Կարենի

Ինչպես արդեն հայտնել ենք` տղաները հայրենիք են վերադառնում Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ։

Նրանք Ադրբեջանում պահվում էին 2020 թվականի դեկտեմբերի 16-ից սկսած։ Տղաները գերեվարվել էին անցյալ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո` Արցախի Խծաբերդ գյուղից։

Նախօրեին նրանք Բաքվում կես տարվա ազատազրկման են դատապարտվել՝ իբրև թե «Ադրբեջանի պետական սահմանը խախտելու» համար, սակայն արդարացվել ենն առաջադրված մի շարք այլ հոդվածներով:

Նրանց ազատազրկման ժամկետն ավարտվել է։

Հայ գերիների վերադարձի դիմաց հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցում Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։

Ռուստամ Մուրադովը հայ ռազմագերիների նոր խումբ է բերում Երևան

Նշենք, որ ավելի ուշ  Sputnik Արմենիային հայտնի դարձան նաև վերադարձող մյուս 3 ռազմագերիների անունները։

Հիշեցնենք՝ 15 հայ ռազմագերիների նախորդ խումբը հայրենիք էր վերադարձվել հունիսի 12-ին՝ Վրաստանի տարածքով։

Այն ժամանակ գերիների վերադարձի դիմաց ադրբեջանական կողմին հանձնվեցին Ակնայի (Աղդամի) շրջանի ականապատ դաշտերի քարտեզները։

Փաշինյանը հրապարակել է Ադրբեջանից վերադարձող 15 գերիների լուսանկարը