Զվարճալի ու հետաքրքիր սպորտային պահեր. տեսախցիկները ֆիքսել են յուրօրինակ կադրերը

Sputnik

Աշխարհի շատ երկրներում հուլիսի 2-ին նշվում է մարզական լրագրողի միջազգային օրը։ Նման նախաձեռնությամբ 1995թ. հանդես է եկել սպորտային մամուլի միջազգային ասոցիացիան։

Ո՞վ է «Միսս Մոսկվա» մրցույթում հաղթած գեղեցկուհին․ շքեղ շոուի ամենավառ կադրերը

Տոնը հենց այսօր նշելու համար հիմք է հանդիսացել մի պատմական իրադարձություն։ 1924 թվականի այս օրը Փարիզում ստեղծվել է սպորտային մամուլի միջազգային ասոցիացիան (International Sports Press Association, AIPS), որն այսօր միավորում է լրագրողների գրեթե մեկուկես հարյուր ազգային միություններ:

Ինչպես կարելի է ընկնել պարգևատրման արարողության ժամանակ, յուրովի պատրաստվել լողի մրցույթին, պաշտպանվել թռչող փոքր գնդակից և այլ զվարճալի սպորտային պահեր։ Մարզական լրագրողները ոչ միայն օպերատիվ կերպով լուսաբանում են տարբեր մրցաշարեր և մրցումներ, այլև «որսում» են ամենատարբեր հետաքրքիր ու զվարճալի պահեր։

Առաջարկվող ֆոտոշարքի կադրերը նկարահանվել են Ասամի մարզական ֆոտոլրագրության կողմից ՝ տարբեր մրցումներում։

1 / 4
Ամերիկացի մարմնամարզուհի Շոն Ջոնսոնը Պեկինի օլիմպիական խաղերում
2 / 4
Արգենտինայի եւ Մեքսիկայի ֆուտբոլային ակումբների ֆուտբոլիստները Բուենոս Այրեսի Լիբերտադորեսի գավաթ
3 / 4
Ամերիկացի բասկետբոլիստ Բլեյք Գրիֆինն ու «Լոս Անջելես Կլիպերսի» մարզիչ Վինի Դել Նեգրոն խաղից հետո
4 / 4
Ռուս թենիսիստ Մարիա Շարապովան Ուիմբլդոնի մրցաշարում