Զբոսաշրջություն անիվների վրա. հանդիպել են ՀԿԵ-ի և տուրիստական ընկերությունների ղեկավարները

Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների բոլոր առաջարկները կքննարկվեն ՀԿԵ ղեկավարության կողմից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում այսօր տեղի ունեցավ ընկերության և Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին երկաթուղային զբոսաշրջության զարգացման հնարավորությունները: Տեղեկությունը ահյտնում են ՀԿԵ–ի մամուլի ծառայությունից։

ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը հյուրերին ներկայացրեց երկաթուղու տուրիստական ներուժը, Գյումրիի երկաթուղային հանգույցի զարգացման ընթացիկ կամ նախատեսվող ծրագրերը, վրացական երկաթուղու հետ համատեղ զբոսաշրջային հնարավորությունները:

Ճանապարհորդիր USB–ով. Ռուսաստանից Հայաստան նոր երկաթուղային վագոններ են բերվել

 Տուրօպերատորների կողմից առաջադրված հիմնական խնդիրները վերաբերում են առանցքային երկաթուղային կայարանների հիման վրա տրանսպորտային հանգույցների զարգացմանը: Մասնավորապես, քննարկվել են Գյումրու երկաթուղային կայարանի՝ որպես տրանսպորտային հանգույցի զարգացման հնարավորությունները, կայարանի կապը Գյումրիի օդանավակայանի հետ, «մեկ տոմսի» գաղափարը, տուրօպերատորների կողմից ՀԿԵ-ի և նույնիսկ վրացական երկաթուղու տոմսերի վաճառքի հնարավորությունը, «անիվների վրա» զբոսաշրջության զարգացումը:

«Ընկերությունը լուրջ է վերաբերվում ուղևորափոխադրումների զարգացման հեռանկարներին: Դրա մասին է վկայում միջազգային գնացքների ամբողջական նորացումը, ինչպես նաև 2017 թվականին սկսված ներքին փոխադրումների համար նախատեսված շարժակազմի արդիականացումը: Այս ամիս Հայաստան են բերվելու ևս երկու նոր էլեկտրագնացքներ, որոնք համալրելու են Երևանի և Գյումրիի միջև գործող նոր էքսպրես էլեկտրագնացքների շարքը: Արդեն այսօր Գյումրիի զբոսաշրջային ուղղությունը բավականին պահանջված է Հայաստանի քաղաքացիների և հյուրերի կողմից», - նշեց Մելնիկովը:

Լենինի նման` «պլոմբած» վագոնով․ Սկակովը խոսել է Սյունիքի «ճանապարհային միջանցքի» մասին

Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների բոլոր առաջարկները կքննարկվեն ՀԿԵ ղեկավարության կողմից և կտրվեն լուծումներ` հաշվի առնելով ընկերության կողմից մատուցվող ծառայությունների արդյունավետությունը, որակը և բազմազանությունը: