Սպանություն Եղվարդում. մարդասպանն ինքն է զանգահարել ոստիկանություն

Ոստիկանության Նաիրիի բաժնում հեռախոսազանգը ստացվել է հուլիսի 2-ին՝ ժամը 01.28-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Հուլիսի 2-ին, ժամը 01.28-ին, ոստիկանության Նաիրիի բաժին զանգած քաղաքացին հայտնել է, որ Եղվարդ քաղաքի հուշարձանի մոտ ոստիկան մոտենա, ինքը մարդ է սպանել, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

33-ամյա երիտասարդը ծեծել է հորը ու պայթեցրել նռնակը. մանրամասներ՝ Էջմիածնի սպանությունից

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում ՝ «Օպել» մակնիշի մեքենայի մեջ, հայտնաբերել է Եղվարդ քաղաքի բնակիչ, 1960 թ. ծնված Սամվել Առաքելյանի դիակը: Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն: