ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Շիրակի մարզի 5 բնակչի մոտ հաստատվել է սիբիրյան խոց։ Տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարությունը`հավելելով, որ 5 բնակչի մոտ է հայտնաբերվել սիբիրյան խոց։
«Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան գյուղում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ՝ կատարվել է նմուշառում այդ բնակավայրի 7 բնակչից։ Նրանցից 5-ի մոտ հաստատվել է սիբիրյան խոց ախտորոշումը: Հիվանդները հոսպիտալացված են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և թեթև:
Այսպիսով` հուլիսի 2-ի դրությամբ Գեղարքունիքի և Շիրակի մարզերում ընդհանուր առմամբ, հաստատվել է սիբիրյան խոցի 8 դեպք: Հիվանդները հոսպիտալացված են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում և Մարտունու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում:
Հայաստանում գրանցված սիբիրյան խոցը վարակի մաշկային ձևն է. Ավանեսյան