Սևանա լճի մակարդակը հունիսին իջել է 11 սանտիմետրով

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Սևանից տարեկան կտրվածքով չի կարելի 170 մլն խմ-ի ավելի ջուր վերցնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Սևանի մակարդակը հունիսին իջել է 11 սանտիմետրով։ Լրագրողների հետ մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը։

6 ամսով կարգելվի այցելուների մուտքը «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոց ու արգելավայր

Նրա խոսքով՝ հունիսի 8–ին գրանցվել է լճի մակարդակի ռեկորդային ցուցանիշ ՝ 1900.91 մետր։ Սակայն արդեն հունիսի 30-ին մակարդակը իջել է 11 սանտիմետրով։

«Լճից բաց է թողնվել 53 մլն խմ ջուր, իսկ դա մոտավորապես երեք սանտիմետր է։ Այսինքն ՝ մնացած 8 սմ-ը գոլորշիացել է։ Այս պահին Սևանի մակարդակը իջել է մինչև 1900,79 մետր, որը 4 սմ-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից», - նշեց Ազիզյանը։

Ավելի վաղ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը լրագրողներին հայտնել էր, որ ոռոգման նպատակով Սևանա լճից լրացուցիչ ջուր է վերցվելու: Նա հիշեցրել էր, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Սևանից տարեկան կտրվածքով չի կարելի 170 մլն խմ-ից ավելի ջուր վերցնել, իսկ լրացուցիչ ջրառի համար անհրաժեշտ են օրենսդրական ժամանակավոր փոփոխություններ: Այդ կապակցությամբ կազմվում է նախագիծ, որով 2021 թվականի համար Սևանից 50-70 մլն խմ-ով ավելի ջուր կվերցվի։

«Թունելի Հակոբի» ընտանիքից կառավարությունը հետ է վերցնում Որոտան-Արփա-Սևան հանգույցը