Լուկաշենկոն հանձնարարել է ամբողջովին փակել Ուկրաինայի հետ սահմանը

Բելառուսի ղեկավարն իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ Ուկրաինայից մեծ քանակությամբ զենք է մտնում երկիր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարգադրել է ամբողջությամբ փակել Ուկրաինայի հետ սահմանը։ Տեղեկությունը հաղորդում է Sputnik Բելառուսը:

ՌԴ–ն վերջին զգուշացումն է անում. փորձագետները` Պուտինի «ուկրաինական» հարցազրույցի մասին

Նշվում է, որ այս մասին Բելառուսի ղեկավարն ասել է այսօր` հուլիսի 2–ին, հանրապետության Անկախության օրվա առթիվ կայացած հանդիսավոր հանդիպմանը:

Այս որոշումը, ըստ նրա, թելադրված է նրանով, որ հարևան երկրից մեծ քանակությամբ զենք է մատակարարվում Բելառուս:

Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսում «ինքնապաշտպանական ստորաբաժանումները» փորձել են պայթեցնել Վիլեյքում գտնվող Ռուսաստանի ռազմածովային ուժերի հետ կապի կենտրոնը։

Հարձակման մասնակիցները կալանավորված են:

Հայաստանյան հեռուստածրագրերը կդիտեն ՌԴ–ում, Իրանում, Ուկրաինայում ու Բելառուսում