Ջուրը պղտոր է ու ժանգագույն. Քանաքեռ–Զեյթունի բնակիչներն ահազանգում են

Ջրամատակարար օպերատորի հետ տարվում է համապատասխան գործառույթ՝ պարզելու ջրի պղտորվածության պատճառը և վերացնելու հետևանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի- Sputnik. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներն ահազանգում են, որ ծորակի ջուրը պղտոր է ու ժանգագույն:

Տավուշում ջրից թունավորվածների մեծ մասը երեխաներ են․ մանրամասներ

Տեղեկությունը տարածվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Facebook–ի էջում։

Նշվում է, որ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան աշխատակիցները կապվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ, փոխանցել ահազանգը:

«Ապահովության համար վարչական շրջանի ղեկավարի հրահանգով կասեցվել են վարչական շրջանի մանկապարտեզների աշխատանքները»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հայտնում են նաև, որ ջրամատակարար օպերատորի հետ տարվում է համապատասխան գործառույթ՝ պարզելու ջրի պղտորվածության պատճառը և վերացնելու հետևանքը: Իրավիճակը վերահսկողության տակ է:

Ամռան շոգին մարդիկ զրկված են ջրից. ՄԻՊ-ն արձագանքել է զանգվածային ջրանջատումներին