«Հայոց հայրենիքը» ևս դիմել է ՍԴ` ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով

Այսպիսով` ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկելու համար Սահմանադրական դատարան է դիմել 3 ուժ, ևս մեկը հայտարարել է դիմելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. 2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանում գրանցվել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայոց հայրենիք» կուսակցության դիմումը՝ 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով։  Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը։

«Ինչու էր որոշվել, որ լիքը ոստիկան Երևանից պետք է գնա Սյունիք՝ քվեարկի». Վարդևանյան

Այսօր Սահմանադրական դատարանում գրանցվել է նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը և «Զարթոնք» կուսակցության դիմումը։

«16։15 - ի դրությամբ ընտրությունների արդյունքների հետ կապված այլ դիմումներ չեն ներկայացվել»,–տեղեկացրել է նա։

Հիշեցնենք, որ հունիսի 20–ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման համար Սահմանադրական դատարան են դիմել «Հայաստան» դաշինքը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը։ ՍԴ դիմելու մասին հայտարարել է նաև «Պատիվ ունեմ» դաշինքը։

109 տեղամաս, 88 000 ընտրողի ձայն. «Հայաստան» դաշինքը ներկայացրել է ՍԴ-ի հայցի մանրամասները

Խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։