Հայաստանի նախագահն այցելել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի կեցավայր. տեսանյութ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպան Թրեյսիին և հանձին նրա՝ դեսպանության անձնակազմին ու Միացյալ Նահանգների ողջ ժողովրդին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվան ընդառաջ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի կեցավայր: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Թրեյսիին և հանձին նրա՝ դեսպանության անձնակազմին ու Միացյալ Նահանգների ողջ ժողովրդին ազգային տոնի առթիվ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի և երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարների շուրջ:

 

1776 թվականի հուլիսի 4-ին ընդունվել է ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվում էր գաղութների անջատումն Անգլիայից և Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծումը։