«Հայաստան» դաշինքը միջնորդել է, որ Վահե Գրիգորյանն իրենց գործի քննությանը չմասնակցի

Դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը համոզված է, որ Վահե Գրիգորյանը կանխակալ վերաբերմունք ունի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը Սահմանադրական դատարան ներկայացրած ընտրությունների արդյունքները վիճարկող հայցադիմումի հետ միասին նաև միջնորդություն է ներկայացրել գործին ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ:

109 տեղամաս, 88 000 ընտրողի ձայն. «Հայաստան» դաշինքը ներկայացրել է ՍԴ-ի հայցի մանրամասները

Տեղեկությունն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց դաշինքի անդամ, պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

«Վահե Գրիգորյանը կոնկրետ գործով հանդես է եկել որպես դատավարական հակառակորդ՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի»,- ասաց Վարդևանյանը՝ հավելելով, որ Վահե Գրիգորյանը նաև պաշտպանում էր հիշյալ անձանց առաջադրված քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որը ՍԴ-ը որակեց հակասահմանադրական:

Այս փաստերը վերլուծելով՝ Արամ Վարդևանյանը համոզված է, որ Վահե Գրիգորյանն ընտրությունների գործով էլ կանխակալ վերաբերմունք կունենա:

Ի՞նչ է անհրաժեշտ Հայաստանին. մասնագետները խոսել են ճգնաժամից դուրս գալու ելքերի մասին

Նշենք, որ «Հայաստան» դաշինքը հունիսի 20–ին կայացած ՀՀ ԱԺ արատահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման համար դիմել է Սահմանադրական դատարան։