Ամերիկյան ընկերությունները կմասնակցեն Ադրբեջանի կողմից գրաված ԼՂ տարածքների նախագծերին

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների ՝ դիվանագետն ասել է, որ որոշ ընկերություններ արդեն գործունեություն ծավալելու թույլտվություն են ստացել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիցենբերգը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում նախագծերի իրականացմանը կմասնակցեն ամերիկյան ընկերությունները:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների ՝ դիվանագետն ասել է, որ որոշ ընկերություններ արդեն գործունեություն ծավալելու թույլտվություն են ստացել:

Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

ԱՄՆ դեսպանը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հարթեցման հարցում:

Նրա խոսքով՝ տարածաշրջանում հակամարտության աղբյուրներն արմատախիլ անելու համար շատ կարևոր է, որ մարդիկ հաղորդակցության միջոց գտնեն:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։