Ադրբեջանում ՉԺՀ դեսպանը «Զանգեզուրի միջանցքի» մասին չի խոսել. ՀՀ-ում Չինաստանի դեսպան

Չինաստանը բարեկամական հարաբերություններ է պահպանում և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, և հույս ունի, որ հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik․ Ադրբեջանում Չինաստանի դեսպանը «Զանգեզուրի միջանցքի» մասին չի խոսել: Տեղեկությունը  լրագրողներին հայտնեց Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունը` մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ–ներում հայտնված հաղորդումը։

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ներում և տելեգրամ ալիքներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ադրբեջանում Չինաստանի դեսպան Գո Մինը հայտարարել էր, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կարող է ներդրումային քայլ լինել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տրանսպորտային նախագծում։

Ալիևը բացատրել է, թե ինչու է «Զանգեզուրի միջանցքը» քննարկվում Ռուսաստանի հետ

«Չինաստանը բարեկամական հարաբերություններ է պահպանում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Մենք հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը կարող է լուծվել բանակցությունների ճանապարհով։ Դա բնականաբար պատերազմից նախընտրելի ուղի է», – ասաց Ֆան Յունը։

Նրա խոսքով` իրենք ադրբեջանական կողմի հետ չեն քննարկել են «միջանցքի» հարցը։ «Չինական կողմը նման կարծիք չի հայտնել», – ասաց Յունը։

Նա նշեց, որ Պեկինը հնարավոր ջանքեր է գործադրում տարածաշրջանում կայունությունը հաստատելու և երկու երկրների միջև խաղաղություն պահպանելու համար։

Յունը նաև հույս է հայտնեց, որ հայ ռազմագերիները հայրենիք կվերադառնան հնարավորինս շուտ։ Բացի այդ, Յունը հայտարարեց, որ  երկու երկրներն էլ ընդգրկված են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ։

Լավրովի կողմից Զանգեզուրի միջանցքին անդրադարձը մեսիջ է Ադրբեջանին և Թուրքիային. Դանիելյան

Բաքվում չեն թաքցնում, որ ուզում են հայկական տարածքով որոշակի սուվերեն միջանցք ստանալ, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության  հետ։ Հայկական կողմն իր հերթին նշում է, որ խոսքը տարածաշրջանում տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների փոխադարձ ապաշրջափակման մասին է։

«Մեղրիի միջանցք» տրամադրելն անթույլատրելի է, ես գիտեմ` ինչ է Թուրքիան ուզում. Քոչարյան