31-ամյա կինը խեղդամահ է արել 61-ամյա տղամարդուն. մանրամասներ՝ Եղվարդի սպանությունից

Ոստիկանություն զանգահարած անձը հայտնել էր, որ Եղվարդի հուշարձանի մոտ մարդ է սպանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Եղվարդում սպանություն կատարած անձը կին է, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այս գիշեր ոստիկանությունում հեռախոսանգ է ստացվել. զանգահարողը հայտնել էր, որ Եղվարդի հուշարձանի մոտ մարդ է սպանել։

Բացահայտվել է անցած տարի կատարված ահասարսուռ սպանությունը. մանրամասներ

Ոստիկանները Opel մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 61-ամյա Սամվել Առաքելյանի դին։ Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Սյունիքի մարզի բնակիչ, 31-ամյա Աշխեն Ն-ն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա խեղդամահ է արել Ս. Առաքելյանին, որից հետո սպանվածի բջջային հեռախոսով զանգահարել է ոստիկանություն։