109 տեղամաս, 88 000 ընտրողի ձայն. «Հայաստան» դաշինքը ներկայացրել է ՍԴ-ի հայցի մանրամասները

ՍԴ-ում «Հայաստան» դաշինքը ներկայացնելու է Արամ Վարդևանյանը: Նա վստահեցրեց, որ բավական հետաքրքիր գործընթաց է սպասվում։ Իսկ ծավալի ու բովանդակության առումով Հայաստանի ՍԴ-ում այն ամենածավալունն է լինելու:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը Սահմանադրական դատարան է դիմել 12 կետանոց դիմումով` 109 ընտրական տեղամասերի վերաբերյալ, ընտրողների շուրջ 88 000 ձայների շուրջ, որոնցից 4000-ի դիմաց դաշինքի անդամներն արձանագրել են, որ ընտրողների ցուցակում բացակայում են ստորագրությունները: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց դաշինքի անդամ ու պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

«ՍԴ-ն դիմումը քննության առարկա է դարձնելու քանակական խախտումների իմաստով, դա, կարելի է ասել, ընտրական տեղամասերի վերաբերյալ առկա տվյալներն են, որ մենք ներկայացրել ենք, այսինքն՝ բուն քվեարկության օրվա խնդիրները: Ինչպես նաև որակական իմաստով է ՍԴ-ն քննության առարկա դարձնելու: Սա արդեն վերաբերվելու է այն խումբ հարցերին, որոնք մենք ներկայացնում ենք՝ սկսած մայիսի 10—ից կամ նույնիսկ ավելի հետ գնանք՝ ապրիլի 25-ից»,- ասաց Վարդևանյանը:

Նա նաև հայտնեց, որ «Հայաստան» դաշինքն իր դիմումում քննարկման առարկա է դարձրել նաև վարչապետի լիազորությունների հարցը հրաժարականի դեպքում: Նրանց դիտարկմամբ՝ հակառակ մասնագիտական հանրության մեջ առկա տեակետին, որ վարչապետը հրաժարականից հետո չի կարող մնալ իբրև պաշտոնակատար` ՀՀ վարչապետը մնաց, և դա արեց բացառապես վարչական ռեսուրսի չարաշահման նպատակով:

«Հայաստան» դաշինքը միջնորդել է, որ Վահե Գրիգորյանն իրենց գործի քննությանը չմասնակցի

«Հայաստանի» դիմումի մի հատվածն էլ վերաբերում է քարոզարշավում կիրառված ատելության խոսքին:

«Ի վերջո, ցանկացած ուժ նախընտրական քարոզչության ընթացքում կարող է ագրեսիվ հռետորաբանություն ցուցաբերել: Դա խոսքի ազատության տրամաբանության մեջ է: Բայց այն, ինչ մենք տեսնում ենք իշխանական դիրքից հանդես եկող պատգամավորության թեկնածուի կողմից, որը զուգահեռ նաև վարչապետի պաշտոնակատարն էր, որը, զուգահեռաբար, օրինակ` հունիսի 19-ին արդեն վերադաձել էր արձակուրդից, այդ ատելության խոսքի ծավալն անգերազանցելի էր»,- ասաց Վարդևանյանը:

ՍԴ-ում ևս որպես «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ հանդես է գալու Արամ Վարդևանյանը: Նա վստահեցրեց, որ բավական հետաքրքիր գործընթաց է սպասվում ու իր ծավալի ու բովանդակության առումով Հայաստանի ՍԴ-ում երբևէ քննության չառնված գործ է լինելու, առավել ևս ընտրական գործընթացի վերաբերյալ:

«Մեր դիմումը ՍԴ-ում է». ընտրության արդյունքների հարցով «Հայաստան» դաշինքը դիմել է դատարան

Հիշեցնենք, որ հունիսի 20–ին Հայաստանում կայացան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.91%) ու «Հայաստան» դաշինքը (21.09%)։

«Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

Վերլուծելու են սխալները. Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը համագումար կանցկացնի