Զորացրվել են Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից պարտադիր ժամկետային զինծառայողներ

Հրադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել Քարվաճառի (Քելբաջար), Քաշաթաղի (Լաչին) ու Ակնայի (Աղդամ) շրջանները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի - Sputnik. Հուլիսի 1-ին 1-ին զորամիավորման ղեկավար կազմի և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությամբ կազմակերպվել է 44-օրյա պատերազմի մասնակից պարտադիր ժամկետային զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։

Զորացրվել են Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից պարտադիր ժամկետային զինծառայողներ

Միջոցառմանը ներկա են եղել ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Արթուր Պողոսյանը, զորամիավորման հրամանատարությունը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը, ինչպես նաև ՏԻՄ այլ ներկայացուցիչներ։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Զորացրվել են Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից պարտադիր ժամկետային զինծառայողներ

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեցին փոխանակել գերիներին ու զոհերի մարմինները։ Բացի դա, Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Քարվաճառի (Քելբաջար), Քաշաթաղի (Լաչին) ու Ակնայի (Աղդամ) շրջանները։

Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը: