ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Երևան-Գյումրի-Երևան երթուղին շուտով կսպասարկի ևս երկու նոր էլեկտրագնացք: Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։
«Նոր շարժակազմը Հայաստան կմատակարարվի օգոստոսի սկզբին: 2022թ. նույնպես նախատեսվում է համալրում ևս 1 էլեկտրագնացքով»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
Եվրամիությունն առաջարկել է վերացնել Հայաստանից ԵՄ երկրներ այցելելու սահմանափակումը
Նա հիշեցրել է, որ ՀՀ կառավարության և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ համագործակցության ու ՀԿԵ և «Տրանսմաշխոլդինգ» ԲԸ միջև կնքված պայմանագրի շրջանակում նախորդ ամիս Հայաստան մատակարարվեցին 27 ուղևորատար վագոններ՝ սպասարկելու Հայաստանի և Վրաստանի միջև միջազգային ուղևորափոխադրումները:
Մելնիկովն ու Սիմոնյանը ծանոթացել են երկաթուղային գծերի հիմնանորոգման գործընթացին