«Սպուտնիկ V»-ով պատվաստման տարիքային շեմը հանվել է

Նախկինում «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստումները նախատեսված էին միայն 18 տարեկան և բարձր տարիքի քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. «Սպուտնիկ V» պատվաստման տարիքային շեմը հանվել է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Քանի՞ մարդ է ՀՀ–ում պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Նշվում է, որ հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստումները կարող են իրականացվել ինչպես ռիսկի խմբերում, այնպես էլ 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Հիշեցնենք, որ նախկինում «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստումները նախատեսված էին միայն 18 տարեկան և բարձր տարիքի քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Այսպիսով` Հայաստանում առկա COVID-19-ի դեմ բոլոր 3 պատվաստանյութերով` «ԱստրաԶենեկա», «Գամ-Կովիդ-Վակ» (Սպուտնիկ V), «Կորոնավակ», կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Պուտինն ասել է, թե որ դեղամիջոցով է պատվաստվել կորոնավիրուսի դեմ