ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի - Sputnik. Գորիսում տեղադրվել են հետաքրքիր ոճով պատրաստված նստարաններ: Տեղեկությունը հրապարակվել է Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։
Նորաոճ նստարաններ` Գորիսում. դիզայնի հեղինակները համայնքի երիտասարդներն են
«Նորաոճ նստարաններ` Գորիսում. նստարանների ձևի ընտրությունը համայնքի ակտիվ երիտասարդներինն է»,- գրված է համայնքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։
Գորիսիս քաղաքապետարանից հայտնում են, որ ծրագիրն իրականացվել է Գորիսի համայնքապետարանի և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի համագործակցության արդյունքում` «ԵՄ-ն զբոսաշրջության համար․ արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակում։
Նորաոճ նստարաններ` Գորիսում. դիզայնի հեղինակները համայնքի երիտասարդներն են
Նախաձեռնության նպատակն է ունենալ առավել գեղեցիկ, հարմարավետ անկյուններ Գորիսում։ Նախատեսվում է տեղադրել ընդհանուր առմամբ 17 նստարան: