Լոս Անջելեսում «Թումո» կենտրոն կբացվի

Սան Ֆերնանդոյի հովտում հիմնադրվող «Թումո» կենտրոնը կգործի անվճար հիմունքներով և բաց կլինի 12-18 տարեկան պատանիների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Լոս Անջելես քաղաքի ու USC հայագիտական ինստիտուտի համագործակցության արդյունքում Հարավարևելյան Սան Ֆերնանդո հովտում կհիմնադրվի ԱՄՆ առաջին «Թումո» կենտրոնը։ Տեղեկությունը հայտնել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հաղորդակցման բաժնից։

«Թումո» կենտրոնում նոր ծրագրեր են իրականացվելու. ծրագրավորում կսովորեն նաև մեծահասակները

«Բացի այս, 1 միլիոն դոլար կտրամադրվի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտին, ևս 1 միլիոն դոլար՝ Lark Musical Society-ին, որն ապահովում է բարձրորակ դասական երաժշտական կրթություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի ստորին պալատի անդամ Ադրին Նազարյանը հայտնել է, որ ծրագիրն իրականացնելու համար հատկացվելու է 9 միլիոն դոլար։

Նա արձանագրել է, որ Կալիֆոռնիան աջակցում է երեք կազմակերպությունների առաքելությանը, որոնք շարունակաբար ապացուցում են իրենց ձգտումն ու արդյունավետությունը մեր երիտասարդներին կրթելու և նրանց ապագային միտված ներդրումներ կատարելու հարցում։

Մոսկվայում «Թումո» միջազգային կենտրոն է բացվել. Հակոբ Արշակյանը լուսանկարներ է հրապարակել

«Լինի դա արվեստ, կրթություն, թե տեխնոլոգիա, այս երեք կազմակերպություններն էլ ցույց են տվել, որ օգնում են մեր ուսանողներին հաջողության հասնել ու զգալիորեն զարգացնում և ընդլայնում են երիտասարդ սերունդների կրթական, ինչպես նաև մասնագիտական փորձառությունը», - ասել է Նազարյանը:

Ըստ աղբյուրի՝ Սան Ֆերնանդոյի հովտում հիմնադրվող «Թումո» կենտրոնը կգործի անվճար հիմունքներով և բաց կլինի 12-18 տարեկան պատանիների համար։

Տավուշի մարզում «Թումոյի» շարժական կենտրոն կկառուցվի