Կառավարությունը Սամվել Ալեքսանյանին արտոնություն շնորհեց

2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությանը մաքսային արտոնություն շնորհելու մասին։

Թուրքիան հանվել է ԵԱՏՄ արտոնություններից օգտվող երկրների ցանկից

Որոշումն ընդունվեց առանց քննարկման ու զեկուցման։ Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված նախագծից, սակայն, պարզ է դառնում, որ արտոնությունը տրամադրվել է «գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումների ու հումքի» դիմաց։

2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են` սարքավորումները` Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, մանվածքներն ու մնացած հումքը` Իտալիայից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 106 մլն դրամ:

Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են զուգագուլպաների արտադրության համար։ «Ալեքս Տեքստիլն» առաջիկա տարիներին շահագործման կհանձնի գերհզոր ու ժամանակակից սարքավորումներով հագեցած զուգագուլպայի նոր արտադրամաս։
Սեփականատերը խոստացել է 80 նոր աշխատատեղ՝ 167 000 դրամ միջին աշխատավարձով։

ԵԱՏՄ-ում կվերանայվեն մաքսային արտոնությունները

Նախնական տվյալներով՝ մինչև 2024թ նախատեսվում է արտադրել շուրջ 4 մլրդ դրամի արտադրանք, որից 20%-ը նախատեսվում է իրացնել ՀՀ տարածքում, 80%-ը՝ արտահանել միջազգային շուկա` 50%-ը՝ Ռուսաստան, 30%-ը՝ ԵՄ երկրներ: