ՀՀ-ն «Սպուտնիկ V»–ի շատ մեծ խմբաքանակ է ստացել, սահմանափակումները հանվել են. Ավանեսյան

Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ «Սպուտնիկ V»–ի հայ–ռուսական համատեղ արտադրությունը Հայաստանում հիմնելու աշխատանքները բավական ակտիվ առաջ են գնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. «Սպուտնիկ V»–ի հայ–ռուսական համատեղ արտադրությունը Հայաստանում հիմնելու աշխատանքները բավական ակտիվ առաջ են գնում։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

80 000 պատվաստումները ցույց տվեցին վախի մթնոլորտի սնանկությունը. Փաշինյան

«Արդեն իսկ արտադրված փորձանմուշները կանցնեն անհրաժեշտ փորձաքննություններ, ու կհասկանանք՝ ինչպես է ընթացքը»,– ասաց նա։

Նա նշեց նաև, որ Առողջապհության նախարարությունը հանել է պատվաստանյութերի տարիքային ու քրոնիկ հիվանդությունների առկայությամբ պայմանավորված սահմանափակումները։

«Այսուհետ բոլոր 3 պատվաստանյութերը («ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ V», «Կորոնավակ») հասանելի կլինեն բոլոր ցանկացողների համար, քանի որ վերջերս ստացել ենք «Սպուտնիկ–V»–ի շատ մեծ խմբաքանակ»,-ասաց Ավանեսյանը։

Հավելենք, որ հունիսի 27-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 74814 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 58618, երկրորդ դեղաչափ` 16196։

Կարևորը՝ արագ․ Մոսկվայում պատվաստում են աշխատանքային միգրանտներին