ՀՀ զինված ուժերում մեկնարկել է զորացրման գործընթացը

Երկու տարի պարտադիր զինծառայություն անցած տղաներն այսօրվանից տուն կգնան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հուլիսի 1-ին մեկնարկել է զինված ուժերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետն ավարտած զինծառայողների զորացրման գործընթացը: Տեղեկությունը հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։

«Մեծ հաճույքով Արցախում կծառայեի»․ Հայաստանում ամառային զորակոչ է

Նշվում է, որ ՀՀ զինված ուժերում զինծառայողների զորացրման գործընթացի հետ կապված դիմումներին, բողոքներին և առաջարկություններին օպերատիվ արձագանքելու և ընթացք տալու նպատակով քաղաքացիները կարող են դիմել զինված ուժերի գլխավոր շտաբի «Վստահության գիծ» ծառայություն և ՊՆ թեժ գիծ՝ 1-28 հեռախոսահամարով։

««Վստահության գիծ» ծառայությունը գործում է աշխատանքային օրերին, ժամը 09.00-ից 21.00-ը՝ 85-01, 85-02 և 85-03 անվճար հեռախոսահամարներով»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հավելենք` 2021 թվականի ամառային զորակոչը սկսվել է հունիսի 22–ին և կշարունակվի մինչև հուլիսի 31-ը ներառյալ: