ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը կանցկացվի Դուշանբեում

Կազմակերպության նիստի օրակարգում 2021-2025 թվականների ՀԱՊԿ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման հարցն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը կանցկացվի Դուշանբեում այսօր։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Կազմակերպության նիստի օրակարգում  2021-2025 թվականների ՀԱՊԿ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման հարցն է։ Բացի այդ, մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ տարածաշրջանի երկրներում պառլամենտարիզմի հետագա զարգացմանն առնչվող հարցեր։

ՀԱՊԿ երկրների հետ Ռուսաստանի զենքի պայմանագրերի մեծ մասն արդեն կնքվում է ռուսական ռուբլով

Նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, որը հանդիպում կունենա նաև Տաջիկստանի բարձրագույն ղեկավարության հետ։

«Նախատեսվում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Տաջիկստանի բարձրագույն ղեկավարության հետ կքննարկի տաջիկա–աֆղանական սահմանին տիրող իրավիճակը»,  – ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախորդ նիստը և վեհաժողովի XIII լիագումար նիստը կորոնավիրուսի պատճառով անցկացվել էին 2020 թվականի նոյեմբերի 30-ին տեսակոնֆերանսի ռեժիմով։

«Սյունիքում պահպանվում է իրադրության սրման վտանգը». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը բաղկացած է կազմակերպության անդամ երկրների խորհրդարանական պատվիրակություններից։ Ներկա պահին ՀԱՊԿ անդամ են 6 պետություն` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։ ՀԱՊԿ ԽՎ–ում դիտորդի կարգավիճակ ունեն Բելառուսի և Ռուսաստանի խորհրդարանական ժողովը, Սերբիայի ժողովրդական սկուպշչինան (խորհրդարանը), Աֆղանստանի ազգային ասամբլեայի ստորին պալատը։