ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Վաղը`հուլիսի 2-ին, Երևան քաղաքի Աբովյան փողոցի 54 հասցեի դիմացի չկարգավորվող հետիոտնային անցման տեղամասում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
«Նշված հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտ, և տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտների տեղաշարժի հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունից հայտնում են, որ լուսացույցի աշխատանքը կկարգավորվի հետիոտների միջամտությամբ։
Երևանի կենտրոնում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի